Ծրագրի անվանում՝ «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»
Ծրագրի նկարագրություն՝ Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝
- Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ,
- Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ,
Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և բարձրացնել դատական իշխանության ու վերջինիս առնչվող բարեփոխումների արդյունավետությունը:
Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է ապահովել ՀՀ քննչական կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու արդար դատաքննության չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև հանրային վստահությունը:
Դրամաշնորհի չափ՝ 60,000 $
Ծրագրի ժամանակահատված՝ 2020թ. հունվարի 1-ից 2020թ. դեկտեմբերի 31
Դոնոր կազմակերպության անվանում՝ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան