Դատաիրավական բարեփոխումների համակարգող խորհրդում հ/կ ներկայացուցիչներ ներգրավելու մրցույթի արդյուքները

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ անդամներին ընտրելու նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող են ճանաչվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Բաց հասարակության հիմնադրամներ» հասարակական կազմակերպությունները:

Որպես ընտրության չափանիշ հիմք է ընդունվել նշված կազմակերպությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության հանրային հաշվետվողականության բարձրացման՝ Ռազմավարությամբ որդեգրված ռազմավարական նպատակներին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառությունը: Ուստի, խորհրդի կազմում կընդգրկվեն նշված կազմակերպությունների ներկայացուցիչներ Հասմիկ Հարությունյանը և Դավիթ Ամիրյանը:

Աղբյուրը՝ moj.am