Հանդիպում լրագրողների հետ

2019թ. հոկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հկ-ում տեղի է ունեցել հանդիպում ռուսաստանյան լրագրողների  և բլոգերների հետ: Հանդիպման ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել կազմակերպության գործունեության վերաբերյալ, հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, ներկայումս ընթացող քաղաքական գործընթացների, տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ: Կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության կողմից մարդու իրավունքների ոլորտում  ծավալված գործունեության վերաբերյալ տեղեկատվություն […]

Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում

2019թ. հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում, որի ընթացքում իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը : Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշել է, որ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների բարեփոխումների կոնցեպտը առանցքային է ոչ միայն քաղաքականության կամ ծրագրերի բարեփոխումների մակարդակում, այլ  […]

Զեկույց «ՀՀ-ում դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը որպես դատական իշխանության անկախության երաշխիք»

Զեկույցը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Իրականացված հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորման, լիազորությունների, գործունեության իրավական և գործնական համապատասխանությունը ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ ոլորտին առնչվող միջազգային չափանիշներին, վեր հանել օրենսդրական և պրակտիկ խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Հետազոտության […]

Դատավորների կարգապահական պատասխանատվության 2012-2017 թվականների պրակտիկան, ՀՀ Արդարադատության խորհրդի որոշումների վերլուծություն

Վերլուծությունը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակաության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել դատավորներին կարգապահական պատասխանատվության վերաբերյալԱրդարադատության խորհրդի կողմից կայացված որոշումները, վեր հանել գոյություն ունեցող ինչպես օրենսդրական, այնպես էլ պրակտիկ խնդիրները: Հետազոտության կարևորությունն ընդգծվում է նրանով, որ նշված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կարևոր կլինեն ինչպես […]

ՄԻԵԴ-ը «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է կայացրել

2019թ. հոկտեմբերի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ Գուրգեն Նիկոլյանի գործով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Դիմումատուի՝ արդար դատաքննության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտումներ: Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այսպես, Դիմումատուի գործով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների […]

Վարչական դատարանը բավարարել է հայցադիմումն ու ոչ իրավաչափ է ճանաչել քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունները

2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված թիվ ՎԴ/0434/05/19 և ՎԴ/1203/05/19 վարչական գործերով բերված հայցադիմումները բավարարել: Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների` ՀՀ պաշտոնատար անձանց 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները: Մասնավորապես, որոշմամբ […]

2030 թվականի օրակարգի զարգացման առաջընթացի քննարկում՝ Ասիական շահագրգիռ կողմերի և ԵՄ հաստատությունների մասնակցությամբ

Կատմանդու, 2019 թ Ասիայի քաղաքացիական հասարակության, տեղական և ազգային իշախանությունների, ԵՄ հաստատությունների և անդամ պետությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում հավաքվել էին Կատմանդու քաղաքում՝ մասնակցելու Զարգացման քաղաքականության ֆորումի Ասիական երրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ասիական երկրների՝ գլոբալ օրակարգի կատարողականի արդյունքները, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների առաջընթացը: Հանդիպման […]

Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուսումնասիրություն

Ուսումնասիրությունը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն ուսումնասիրությունը իրականացվել է՝ հիմնվելով Դատական ինքնակառավարման մարմինների գործառույթների հիմնական ոլորտների բաժանման վրա, իրականացնելով ոլորտին առնչվող միջազգային չափանիշների ուսումնասիրություն, ինչը ներառել է Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից ընդունված բանաձևերի, դիրքորոշումների և կարծքիների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպական դատավորների […]