Արդարադատությունը Նոր Հայաստանում․ Էլեկտրիկ Երևան, Սարի Թաղ, Թավշյա Հեղափոխություն

2015թ. Էլեկտրիկ Երևան ՀՔԾ-ն եկրորդ անգամ կասեցրեց Էլեկետրիկ Երևանի գործը, քննիչը այդպես էլ չցանկացավ հայտանբերել տեսախցիկների ներքո բռնություն կիրառած անձանց։ Փոխարենը նրանցից շատերը բարձր պաշտոններ ստացան։ Հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգը բռնություն կիրառած ոստիկաններին հեռացնելու և հանցագործությունը ընդունելու համար ոչ մի էական քայլեր չձեռնարկեց։ 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում էլետրաէներգիայի թանկացման դեմ […]

Վարշավա.«Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2019

2019թ., սեպտեմբերի 22-24 Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել: Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. հայտարարություն

Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև […]

Կարծիք «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

2019թ. սեպտեմբերի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման  ներկայացված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածում՝ բոլոր հասարակական կազմակերպությունների համար սահմանելով […]

ԻՊԱՍ-ի կարծիքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության» վերաբերյալ

2019թ. սեպտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի» վերաբերյալ: Կազմակերպությունը բարձր  է գնահատում ՀՀ ԱՆ պատրաստակամությունը […]

ՀՀ Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված դիտարկումներին

2019 թ. սեպտեմբերի 17-ին և 2019թ. հուլիսի 27-ին  ստացված գրություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը և դատական դեպարտամենտը պատասխանել  են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից  «Դատավորների թեկանածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ» կազմված զեկույց-հաշվետվությանը: ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է, որ նախարարությունում շարունակվում են դատական և […]

Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի նախագահ

2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը: Որպես օրակարգի առանցքային հարց քննարկվել է խմբի նախագահի ընտրության հարցը: Քննարկումների արդյունքում խմբի նախագահ է վերընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել […]

Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է

Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է և այն նշվում է աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական գործունեության փորձ ունեցող անձանց մեկ տարի առանց գիտական կոչում ստանալու ամերիկյան համալսարաններում ուսանելու հնարավորություն տվող այս ծրագրին Հայաստանը մասնակցում է 2002թ․-ից և ունի 24 շրջանավարտ, որոնք ամերիկյան բուհում ուսանելուց հետո վերադարձել են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնելու […]

Բեյջին 25 ենթատարածքային խորհրդաժողով

2019 թվականի սեպտեմբերի 4-5-ին Մոլդովայում կայացել է Բեյջին 25 տարածաշրջանային խորհրդակցությունը նվիրված Բեյջինի հռչակագրի 25-ամյակին: Վերոնշյալ խորհրդաժողովը համախմբել է Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 100 քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվիստների: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի Հայկուհի Հարությունյանը նույնպես մասնակցել է վերոնշյալ միջոցառմանը, ներկայացնելով կանանց իրավունքների ներկայիս իրավիճակը Հայաստանում: Խորհրդակցական […]