Քննարկում «Անցումային արդարադատություն. իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով

2019թ. հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում անցկացրեց քննարկում՝ «Անցումային արդարադատություն. իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով: Քննարկման բանախոս էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ Հայկուհի Հարությունյանը: Հ. Հարությունյանի խոսքերով անցումային արդարադատության գաղափարը ծագել և շրջանառվել է դեռևս 2018թ. ապրիլից սակայն բարեփոխումների իրականացումը այս համակարգում հետաձգվել է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց շարքում պետք է դասել […]

📘Զեկույց-հաշվետվություն «Դատավորների թեկնածուների որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն: Իրականացված դիտորդության հիման վրա կազմակերպության կողմից պատրաստվել է զեկույց-հաշվետվություն՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ»: Կազմակերպության կողմից քննությունների գրավոր և բանավոր փուլերի դիտարկման արդյունքում […]

Հ. Հարությունյանի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ

2019թ. հունիսի 26 «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է ունեցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշման վերաբերյալ: Անդրադառնալով Ռ. Քոչարյանի Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռին՝ Հայկուհի Հարությունյանը արձանագրել է, որ հանրությունը ծանոթ է միայն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասին, որը ընթերցվել […]

Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմին սպասարկողների ազդեցությունը․ Հայկուհի Հարությունյան

2019թ. հունիսի 25-ին տեղի  ունեցավ «Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում» խորագրով քննարկումը: Քնարկմանը, որպես բանախոս հանդես է եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: «Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատվածը որոշելիս պետք է հաշվի առնել, որ մենք, որպես ՀՀ-ի՝ անկախ պետություն դառնալ, խոսում ենք Խորհրդային միությունից հետո։ ՀՀ-ն, որպես հետխորհրդային պետություն, արդեն ձախողել է այդ […]

Գուցե չունենք զանգովի արդարադատություն, բայց լուծված չէ դատավորի ներքին անկախության խնդիրը

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ ՀՀ դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ – Տիկի՛ն Հարությունյան, Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ սկսում է դատական համակարգում բարեփոխումները և, ինչպես գիտենք, որպես առաջին քայլ կիրառվելու է անցումային արդարադատության վեթինգ գործիքը: Դրանից հետո […]

Դատական խորհուրդների ձևավորման կարգի և կազմի վերաբերյալ միջազգային ստանդարտները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացնում է Դատական խորհուրդների ձևավորման կարգի և կազմի վերաբերյալ միջազգային ստանդարտները: Դատական իշխանության անկախությունը իրավունքի գերակայության կենտրոնական ասպեկտներից է, քանզի անկախության բացակայության պայմաններում դատարանների կողմից օրենքի կիրառումը դառնում է ոչ օբյեկտիվ և կամայական: Նման իրավիճակներից խուսափելու և հնարավոր դրսևորումները կանխելու համար ժամանակակից ժողովրդավարական համակարգերը ստեղծել […]

Կարծիք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է կարծիք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Կազմակերպության կողմից առանձնակի կարևորվել են նախագծի 10-րդ հոդվածում նախատեսված դրույթները, համաձայն որոնց՝ Նախագծի հեղինակներն առաջարկում են անձանց հանրային պաշտպանությունը կազմակերպել բացի հանրային պաշտպանի գրասենյակից նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև […]

«Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով»

2019թ. հունիսի 12-14-ը Թբիլիսիում ընթանում է «Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով» խորագրով եռօրյա սիմպոզիումը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շուրջ 40 փորձագետներ: Միջոցառմանը ներկա է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակցում է թափանցիկ և հաշվետու կառավարման խթանումը» 2-րդ  խմբի աշխատանքներին: […]

Հայտարարություն ԲԴԽ անդամության թեկնածուի առաջադրման խնդիրների մասին

2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի […]

Հայտարարություն.Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ

05 հունիս, 2019թ. Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործունեությանը: Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը: Վերջին օրերին, սակայն քաղաքացիների մի խմբի կողմից […]