Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատախազությունը տրամադրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը

Ի պատասխան կազմակերպության փաստաբանի կողմից ուղարկված գրության` 2019 թ. մայիսի 16-ին  ստացված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տրամադրել է  թիվ 62217915 քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը:

Դատախազությունը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ Կազմակերպության փաստաբանի կողմից բերված բողոքը անհրաժեշտ քննչական գործողություններ ու քրեադատավարական ոորոշումներ կայացնելու նպատակով և համապատասխան իրավասու մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տալու մասով ենթակա է բավարարման:

Որպես որոշման հիմնավորումներ Դատախազությունը նշել է, որ սույն քրեական գործի շրջանակներում դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու հանձնարարությունը ոստիկանության մարմիններին տալու պարագայում, չի կարող գնահատվել որպես իրականացված քննության գործնական անկախության երաշխավորում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները ենթադրյալ հանցանքի կատարման մասին տեղեկություններ պետք է հավաքեն և վարույթն իրականացնող մարմնին տրամադրեն իրենց ծառայակիցների վերաբերյալ:

Դատախազությունը նաև նշել է, որ յուրաքանչյուր տուժող ճանաչված անձին հավաքի վայրից ոստիկանության բաժին բերման ենթարկելու և այնտեղ օրենքով սահմանված ժամանակահատվածից ավել պահելու յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է խորացված քննություն կատարել՝ պարզելու բերման ենթարկված և նման հրահանգ տված անձանց շրջանակը, բերման ենթարկելու հիմքերի արձանագրման իրավաչափությունը, ոստիկանության բաժնում նրանց ավել պահած յուրաքանչյուր կոնկրետ աշխատակցի անձի իրավունքների ենթադրյալ խախտման հարցում նրա դիտավորության առկայության կամ բացակայության հարցը, ապա նաև քրեաիրավական գնահատականներ տալ ոստիկանության կոնկրետ աշխատակիցների արարքին, որից հետո լուծել քրեական գործով վարույթի կասեցման իրավական հնարավորության հարցը:

Տեղեկացնենք, որ շուրջ 4 տարի իրականացված նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը 2019թ. մարտի 4-ին որոշում էր կայացրել  թիվ 62217915 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ հիմնավորելով  կայացված որոշումը «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

2019թ. մարտի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները, ովքեր քրեական վարույթի շրջանակներում ներկայացրել են հավաքի մասնակիցների շահերը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ  քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման դեմ:

2019 թ. ապրիլի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ Դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը:

Սակայն, կազմակերպությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում չէր տրամադրվել, որտեղ պետք է ներկայացվեին հիմնավորումներ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ:

Կազմակերպությունը 2019թ. մայիսի 2-ին դիմել էր  ՀՀ դատախազություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով տրամադրել մարտի 14-ին ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված բողոքի վերաբերյալ կայացված որոշումը:

post

The Prosecutor General’s Office provided the Decision on the Discontinuing the Criminal Case on “Electric Yerevan”.

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն