ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ: Կազմակերպության՝ Factor.am-ին փոխանցված տեղեկանքում, ի թիվս այլ գործոնների, ներկայացվել են նաև «ԲԴԽ-ի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի […]

Փորձում են անցումային արդարադատությունը խեղաթյուրելով՝ իշխանության նկատմամբ անվստահություն ձևավորել.

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ – Տիկի՛ն Հարությունյան, վարչապետը երկուշաբթի դատական համակարգում բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություն կատարելու ժամանակը։ Ձեր կարծիքով՝ այդքան տագնապահարո՞ւյց է իրավիճակն այս համակարգում: – Կարծում եմ՝ դատական համակարգի և այդ համակարգում խնդիրների, տագնապահարույց վիճակի մասին վկայում են ո՛չ […]

Դատախազությունը տրամադրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը

Ի պատասխան կազմակերպության փաստաբանի կողմից ուղարկված գրության` 2019 թ. մայիսի 16-ին  ստացված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տրամադրել է  թիվ 62217915 քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը: Դատախազությունը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ Կազմակերպության փաստաբանի կողմից բերված բողոքը անհրաժեշտ քննչական գործողություններ ու քրեադատավարական ոորոշումներ կայացնելու նպատակով […]

Սեմինար «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով

2019թ. մայիսի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր Զինված ուժերում ժողովրդավարական վերհսկողության Ժնևի կենտրոնի կողմից (DCAF): Հանդիպմանը  իրենց մասնակցությունն են ունեցել  ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամներ,  միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև […]

ԻՊԱՍ-ը ընդգրկվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում

2019թ. մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարի  N159 Ա հրամանով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը և իրավաբան Նինա Հակոբյանը ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։ Արդարադատության նախարարի հրաման

Կայացել է ԻՊԱՍ-ն ընդդեմ ԱՆ՝ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ առաջին դատական նիստը

2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի է ունեցել առաջին նախնական դատական նիստը՝ Կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության դեմ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ ներկայացված գործով: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 10-ին հարցում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ինչպես նաև Ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանին՝ […]

Ծրագիր. Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն

2019թ.-ի մայիսից սկսած՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը /DCAF/ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործունեությանը: Հայաստանում ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպություն հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու է անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության մոնիթորինգ: Ծրագրի նպատակներից են. Ապահովել ՀՀ Ազգային […]

Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ կասեցված քրեական գործը

2019 թ. ապրիլի 30-ին ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը: Թիվ  62217915 քրեական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբանները 7 տուժողների անունից 2019թ. մարտի 14-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝  Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը […]