Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ: Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում […]

Տեղեկանք «Բարձրագույն դատական խորհրդի» գործունեության վերաբերյալ

Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018թ. հոկտեմբերին: Տեղեկանքը վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների նշանակման  գործընթացի կամայականություններին: Վերջիններս ունեցել են տարբեր դրսևորումներ և հիմնականում առնչվել են աշխատանքի նախկին փորձ չունեցող, մասնավոր կազմակերպությունների փաստաբան հանդիսացող դատավորի թեկնածուներին: Տեղեկանք Բարձրագույն դատական խոհրդի գործունեության վերաբերյալ Կազմակերպության կողմից 2018թ.-ին մայիսին պատրաստված […]

Ստեղծվել է իրավական և դատական բարեփոխումների 2019-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խումբ

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված N 556-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ-ում ստեղծվել է իրավական և դատական բարեփոխումների 2019-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խումբ: Խմբի կազմում ընդգրկվել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: ՀՐԱՄԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2024 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ […]

Ներկայացվել է ՏՀԶԿ(OECD) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցը

2018 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի խմբի անդամների այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ […]

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]

Հայկուհի Հարությունյան

2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Արա Բաբայանի) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից Թիվ ՎԴ/1043/05/16 գործի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին որոշում է կայացրել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  ՀՀ ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում 21.01.2016թ. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող Հայաստանի […]

Ժողովրդավարություն. քննադատատական փոփոխության անհրաժեշտությու՞ն:

2018թ.-ի հոկտեմբերի 7-ից 9-ը Պրահայում տեղի է ունեցել «Ժողովրդավարություն. քննադատատական փոփոխության անհրաժեշտությու՞ն» խորագրով 22-րդ ամենամյա կոնֆերանսը: Կոնֆերանսին իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ներառյալ՝ քաղաքագետներ, փիլիսոփաներ, ակտիվիստներ և ընդդիմադիրներ, քաղաքականության վերլուծաբաններ, ձեռներեցներ և մշակութային գործիչներ: Կոնֆերանսին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Կոնֆերանսի քննարկումների ընթացքում ուսումնասիրվել են ժողովրդավարության, զարգացող […]

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը Հայկուհի Հարությունյանը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու գործի վերաբերյալ

2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Արա Բաբայանի) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից Թիվ ՎԴ/1043/05/16 գործի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին որոշում է կայացրել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  ՀՀ ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում 21.01.2016թ. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող Հայաստանի […]

ԻՊԱՍ

2018թ. հոկտեմբերի 3-ի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (նախագահությամբ դատավոր Երվանդ Խունդկարյանի) որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված թիվ ՎԴ/1031/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2018թ. որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին: Կազմակերպությունը 2016թ.-ի փետրվարին դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Բաղրամյան 26 հասցեում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ […]