Մարդու իրավունքները պետք է լինեն Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունների կենտրոնում

«2018թ. մայիսին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը իսկապես նշանակալից է եղել։ Սակայն բարձր են հանրային ակնկալիքներն առ այն, որ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ տեղի կունենան և կառավարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ամենախոցլի խավերի երկար ժամանակ անտեսված իրավունքների պաշտպանությանը», ասաց Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ավարտելով սեպտեմբերի 15-20 Հայաստան կատարած իր այցելությունը, որի ուշադրության […]

Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2016թ. հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է: Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ: Միաժամանակ ՀՔԾ-ն ներկայացրել […]

ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի զեկույցը Հայաստանի վերաբերյալ

2017թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում և հանդիպել է  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պարոն Պուրասի այցի նպատակն է եղել պարզել, թե Հայաստանը ինչ աշխատանքներ է տարել՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, ինչ ձեռքբերումներ են եղել, և ինչ […]

Ապահովել Հեղափոխությունը – Հայաստանում Քաղաքացիական հասարակության դերը և մարտահրավերների բարեփոխումները

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր քննարկում «Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հետ համատեղ:   Միջոցառմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը: Քննարկման ժամանակ Հ. Հարությունյանը մասնավորապես խոսել է հեղափոխության դրական ազդեցության մասին ներառյալ՝ […]

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերության և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի կողմից ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացված մոնիթորինգի 4-րդ փուլի արդյունքները: Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստմանը՝ ներկայացնելով Դատական իշխանության և […]

Հայտարարություն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նախապայմանների վերաբերյալ

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս 2018թ․ ապրիլին։ Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը […]