ԻՊԱՍ-ի ծրագրային գործունեությունը՝ ուղղված դատական իշխանության անկախության ամրապնդմանը

2018 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և  դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով:

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից:

Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել է Արդարադատության խորհրդի գործունեությունը, գործառույթներն ու կարգավիճակը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո:

Այս փուլում իրականացվում է նաև վերջին երեք տարիներին Արդարադատության խորհդի կողմից դատավորների նկատմամբ կայացված կարգապահական որոշումների ուսումնասիրություն:

Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպությունը իրականացնելու է նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի կազմի և դրա ձևավորման ուսումնասիրություն՝ կրկին միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ:

Այս փուլում, մասնավորապես, իրականացվելու է՝

  • Խորհրդի նիստերի մոնիթորինգ
  • խորհրդի որոշումների ուսումնասիրություն
  • Խորհրդի ֆինանսական հատկացումների և ծախսերի ուսուամնասիրություն: