Դատավորների համար կալանք կիրառելը դարձել է կարծրատիպ, որից ազատվելը բարդ է լինելու

Կալանավորումը Հայաստանում դիտարկվում է որպես առաջնային միջոց, որը կարող է ինչ-որ պահի փոխարինվել խափանման այլ միջոցով, մինչդեռ պետք է լիներ բոլորովին հակառակը: 2018թ. հունվարի 8-ի դրությամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 37.4 տոկոսը կալանավորված անձինք են: Այս թիվը չափազանց բարձր է: Անձնական ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ […]

Վարչական դատարանում դատավոր չեն կարողանում նշանակել. ստվերային գործարքներ ԲԴԽ-ում

Մի քանի ամիս է, ինչ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանում հաղթահարել վարչական դատարանի դատավորների նշանակման ճգնաժամը: Բանն այն է, որ դատական օրենսգրքի որոշ հոդվածների միջև հակասություններ կան, որոնցով պայմանավորված՝ ԲԴԽ-ն չի կարողանում վարչական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնել ՀՀ նախագահին: Այսպես. ամիսներ շարունակ վարչական դատարանում դատավորի երկու թափուր հաստիք է առկա: Այդ հաստիքներում նշանակելու համար, օրենքով սահմանված կարգով, […]

Տեղեկանք Անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությունը 2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից հետո

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է տեղեկանք՝ ուղղված անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությանը ՀՀ-ում 2018թ-ին իրականացված «Թավշյա» հեղափոխությունից հետո: Տեղեկանքը համապատասխան առաջարկություններով ներկայացվել է ՀՀ Կառավարությանը, պաշտոնատար անձանց, իրավապահ մարմիններին և դատարաններին: Տեղեկանք Անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությունը 2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից հետո

ԻՊԱՍ-ի ծրագրային գործունեությունը՝ ուղղված դատական իշխանության անկախության ամրապնդմանը

2018 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և  դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել […]

ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ արված դիտարկումներին

2018թ.-ի հունիսի 19-ին ստացված գրություններով ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ դատական դեպարտամենտը պատասխանել  են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից  Բարձրագույն Դատական Խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքին: ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է , որ նախաձեռնել է ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու համար […]

Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար

2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից: Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության […]

Հայկական երազանքն իրականացավ

Հայաստանի քաղաքացիները երազում էին ազատ երկիր ունենալու մասին և հենց քաղաքացիները ստանձնեցին իրենց երազանքն իրականություն դարձնելու պարտականությունը, ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2018 թվականի մայիսի 16-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստանի քաղաքացիական հասարակություն  Ֆորումի գլխավոր ասամբլեայի ժամանակ, «ԲլուԼինկ Սթորիս» պարբերականին տված հարցազրույցին: 2018 թվականի ապրիլին, Հայաստանի բոլոր փողոցները ողողված […]

Վերլուծություն.«Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում»

Սույն վերլուծությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականին: Վերլուծության մեջ ներկայացված է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեության արդյունավետությունը, բացահայտված խնդիրները, օրենսդրական կարգավորումները: Կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք կնպաստեն տվյալ համակարգում խնդրահարույց հարցերի լուծմանը: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում: 2017-2018 թվականների օրենսդրական փոփոխությունների հակիրճ վերլուծություն

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Լ. Մ.ի գործով բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշում: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշումները «չեն պարունակում […]

Հայտարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցերի շուրջ

Ս․թ․ հունիսի 4-ին ՀՀ հանրային խորհրդի (ՀԽ) կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահի դիմումը և Հանրային խորհրդի որոշումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում ս․թ․ մայիսի 24-ին առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ […]