Արտառոց իրավիճակ՝ ԱԺ-ում. «Ելքի» պատգամավորները հարվածում են սեղաններին, աղմուկ անում եւ բողոքում (Տեսանյութ)

ԱԺ նիստում արտառոց իրավիճակ է, ծափեր եւ հիասթափություն, որը վերածվեց վիճաբանության: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգիրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդ-ի կողմ քվեարկությունը:   ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է այս կարգավորմանը եւ […]

Թե’ Հայկ Բաբուխանյանը, թե’ Արամ Սիմոնյանը սխալվում են. Լարիսա Մինասյան

Ցավոք, թե՛ Հայկ Բաբուխանյանը, ավելի ցավոք, թե՛ Արամ Սիմոնյանը սխալվում են, որ երիտասարդները որևիցե աջակցություն են ստացել հիմնադրամից, «Ազատության» հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ արձագանքելով Հայկ Բաբուխանյանի և Արամ Սիմոնյանի այն պնդումներին, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ֆինանսական աջակցություն ու հանձնարարություն են ստանում հիմնադրամից։ Լարիսա Մինասյանն ասաց, դժվար […]

Զեկույց «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմնախնդիրները 2016 թվականի հուլիսի 17-30 իրադարձությունների համատեքստում» 

Սույն հետազոտությունն իրականացվել է 2017թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վեր հանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում 2016 թվականի հուլիսի 17-30-ը քաղաքացիների մասնակցությամբ հավաքների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորումը՝ որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկայի խնդիրները: […]