Տեղեկանք «2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների և 2015թվականի հունվար-մարտ ամիսների իրավախորհրդատվության շրջանակներում բացահայտված խնդիրների վերաբերյալ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը շարունակում է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն: Սույն հաշվետվությունը ներառում է բացահայտված համակարգային խնդիրները, իրավախորհրդատվության արդյունքները, մասնավորապես՝ ավարտված գործերի քանակը և նրանց արդյունքները: Կազմակերպությունը խորհրդատվություն տրամադրում է բանավոր կարգով, ինչը ներառում է նաև էլեկտրոնային փոստով և հեռախոսով հասցեագրված հարցերին պատասխանելը: Տեղեկանք 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների և 2015թվականի հունվար-մարտ ամիսների […]

Գնահատման հաշվետվություն «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները: Պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում»

Սույն գնահատման հաշվետվության պատրաստումը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները:   Գնահատումը նպատակ է հետապնդում հավաքել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին վերաբերող տեղեկատվություն և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համակարգի բարեփոխման վրա: […]