ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2014 թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 16:00-ին Երևանի թիվ 1 ԲՍՓՀ-ում Լ.Մ.-ի վարչական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Անի Աղագյուլյանը մասնակցեց բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նիստին: Անի Աղագյուլյանը հանդես էր գալիս, որպես Լ.Մ.- /քաղաքացու/ ներկայացուցիչ:
Խնդիրը կայանում էր նրանում, որ երեխային տրվել էր «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ երկու տարի ժամկետով, իսկ այնուհետև, չնայած երեխայի առողջական վիճակը որևէ կերպ չէր բարելավել, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ, ԲՍՓՀ գործակալություն) նրան զրկել էր «հաշմանդամ երեխայի» կարգավիճակից:
2002 թվականին երեխայի գլխին ընկել է երկաթե դարպաս, ինչի հետևանքով վերջինս ստացել է «կայուն մնացորդային երևույթներ կրած փակ գանգուղեղային վնասվածք»: Դեպքից հետո Լ.Մ-ը վիրահատվել է, սակայն վերջինիս առողջական վիճակը ամբողջությամբ չի վերականգնվել, քանի որ երեխան մտավոր հետ է մնացել իր հասակիցներից, երեխայի ինքնասպասարկման ապահովման ունակությունը, ուսումնառության կարողությունը, կողմնորոշվելու և հաղորդակցվելու կարողությունը, խաղալու կարողությունը չեն համապատասխանում իր տարիքային նորմերին: Մասնավորապես, Լ.Մ.-ն առանց որևէ մեկի օգնության չի կարող նույնիսկ հագնվել կամ ընդունել լոգանք, նա միայնակ չի կարողանում գնալ դպրոց և նրան պետք է անպայման ուղեկցել: Այս ամենը վկայում է այն մասին, որ երեխան ունի ոչ թե 14 տարեկան երեխայի, այլ առավելագույնը 7 տարեկան երեխայի ունակություններ:
Այդ իսկ պատճառով 2003 թվականից մինչև 2013 թվականը երեխան ստացել է «հաշմանդամ երեխա» հաշմանդամության կարգ՝ երկու տարի ժամկետով: 2013 թվականին Լ.Մ-ի մայրը դիմել էր ԲՍՓՀ գործակալությանը երեխային կրկին հաշմանդամության կարգ տրամադրելու համար, սակայն գործակալությունը մերժել էր քաղաքացուն՝ հիմնավորելով, որ վերջինս չունի որևէ առողջական խնդիր, որի համար նրան կտրամադրվեր հաշմանդամության կարգ: ԲՍՓՀ գործակալության այս որոշումը կազմակերպության կողմից բողոքարկվել էր վարչական դատարան:
Հաշմանդամության կարգ որոշելու համար վարչական դատարանի կողմից նշանակվել է բժշկասոցիալական փորձաքննություն: Դատարանը գործով փորձաքննություն նշանակելը հանձնարարել է Երևանի թիվ 1 ԲՍՓՀ-ին: Փորձաքննականը մասնակցել են թվով 5 բժիշկ-փորձագետներ. Երևանի թիվ 1 ԲՍՓՀ-ի նյարդաբանը, թերապևտը, մանկաբույժը և վիրաբույժը, ինչպես նաև հրավիրվել է հոգեբույժ:
Չնայած որ փորձաքննությունը իրականացվել է այլ կազմով՝ բժիշկ-փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամները հանդիսացել են նախկին անդամների գործընկերները, ինչը վերջիններիս գործունեության անաչառության կապակցությամբ խնդիրներ է առաջացրել:
Օբյեկտիվ փորձաքննություն իրականացնելու համար դատարանը փորձագետներին տրամադրել է վարչական գործի նյութերն ամբողջ ծավալով, այդ թվում՝ հայցվորի կողմից ներկայացված ապացույցները:
Լ.Մ.-ի մոր` Մ.Մ.-ի համաձայնությամբ բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցել են նաև այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք 2013 թվականի մարտի 4-ի ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի N31-Ն հրամանի համաձայն կարող են մասնակցել բժշկասոցիալական նիստերին: Բժշկասոցիալակա փորձաքննությանը մասնակցել են «Ունիսոն» ՀԿ-ի իրավաբան Գայանե Խաչատրյանը և «Փրկություն» ՀԿ-ի սոցիալական աշխատող Գայանե Ոսկանյանը:
ԲՍՓՀ գործակալության կողմից իրականցված փորձաքննությունն այս անգամ ևս տեղի է ունեցել թերացումներով: Հանձնաժողովը մասնագիտացված չի եղել այն բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ, որոնք առկա են եղել երեխայի մոտ:
Փորձաքննության ժամանակ ԲՍՓՀ գործակալության բժիշկ-փորձագետները հարցեր են ուղղել Լ. Մ.-ին և իր մորը: Անի Աղագյուլյանը խնդրել է ԲՍՓՀ գործակալությանը ուշադրություն դարձնել նաև դատական նիստերի ժամանակ հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերին և օբյեկտիվ որոշում կայացնելու համար հաշվի առնել նաև այդ փաստաթղթերի մեջ նշված կարծիքները, և ոչ միայն վիճարկվող ԲՍՓՀ գործակալության կողմից վարչական վարույթով կազմված գործի մեջ նշված փաստերը
ԲՍՓՀ գործակալության նյարդաբանը փորձաքննության անդամների ներկայությամբ կատարել է երեխայի ռեցեպտորների ստուգում՝ թերապևտը չափել է երեխայի ճնշումը, իսկ վիրաբույժը ձեռքի շոշափումներով ստուգել է երեխայի գլխուղեղի այն հատվածը, որը վնասվել էր, երբ երեխայի գլխին երկու տարեկան հասակում ընկել է երկաթե դարպասը: Հոգեբույժը Լ.Մ.-ին մի շարք հարցեր է տվել, որոնցից մեկն է եղել, թե ովքեր են իր ընկերները: Երեխան նշել է, որ նա խաղում է իր բարեկամի երեխայի հետ, ով մոտավորապես երեք տարեկան է, սակայն նրան թույլ չեն տալիս խնամել երեխային:
Հոգեբույժը խնդրեց նաև ասել, թե ինչով է տիկնիկը տարբերվում երեխայից: Լ.Մ.-ը պատասխանեց, որ չգիտի, սակայն բժիշկները նրան խնդրեցին փորձել պատասխանել այդ հարցին: Լիլիթը ասաց, որ «տիկնիկը չի կարող շարժվել, իսկ երեխան կարող է»:
Որևէ այլ բժշկական գործիքներով և որևէ այլ տեսակի բժշկական հետազոտություններ չեն կատարվել:
Պետք է նշել, որ երեխաների փորձաքննության կարգը որոշելիս, ըստ ՀՀ Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 780-Ն «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» որոշմանը, էական դեր է խաղում այն հանգամանքը, թե արդյոք երեխայի կարողությունները համապատասխանում են իր տարիքային նորմերին: Այսպես, Որոշման Հավելված 1-ի Բժշկական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների և հաշմանդամության խմբի սահմանման չափանիշների 29 կետի համաձայն՝ «Մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան)»:
Այսինքն, փորձաքննություն իրականացնելիս, ԲՍՓՀ գործակալության համապատասխան բաժինը պետք է առաջին հերթին պատասխանի այն հարցին, թե արդյոք վնասվածքների հետևանքով երեխայի մոտ առաջացած կենսագործունեության սահմանափակումները համապատասխանում են երեխայի տարիքային նորմերին, թե ոչ: Սակայն ԲՍՓՀ գործակալության գործունեության և փորձաքննության իրականացման համար մեթոդաբանություն սահմանված չէ և հարցերի առաջադրման կամ առողջական վիճակի ստուգման գործընթացի նպատակահարմարությունը որևէ կերպ սահմանված չէ:
Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը անվճար իրավախորհրդատվություն տրամադրման շրջանակներում 2014 թվականի հունվարի 1-ից մինչ իրավական աջակցություն ստանալու նպատակով դիմել են մոտ 10 քաղաքացիներ, ովքեր խնդիրներ են ունեցել բժշկասոցիալական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների և հաշմանդամության /գործունակության կորուստ/ խմբի որոշման կապակցությամբ:
post
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության