Դասընթաց «Դատապարտյալ կանանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում` Բանգկոկի կանոնների կիրառմամբ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է երկօրյա դասընթացի մասնակցության հայտերի մրցույթ՝ «Ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով, որը կկայանա 2014 թվականի փետրվարի 21-23-ը ` Աղվերանում:

Դասընթացի շրջանակներում կներկայացվեն ազատազրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ օրենսդրական չափանիշները, բանգկոկի կանոնների հիման վրա մշակված մշտադիտարկման ուղեցույցն ու գործիքները, դիտարկման իրականացման գործնական հմտությունները:

Դասընթացից հետո դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել աբովյան քկհ-ում ազատազրկված կանանց իրավունքների մոնիթորինգին՝ պահման պայմանների դիտարկմանը և հարցազրույցների իրականացմանը:

Դասընթացին մասնակցության հայտ կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք, լրագրողները, ինչպես նաև շահագրգիռ բոլոր անձինք:
մոնիթորինգի խմբի աշխատանքի արդյունքները կներառվեն «Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանությունը» վերնագրով զեկույցում:

Տեղեկացնենք, որ 2013թ. հոկտեմբերից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանի գրասենյակի աջակցությամբ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` մակ-ի 65/229 բանաձևին (բանգկոկի կանոններ) համապատասխան օրենսդրական բարեփոխումների և դրանց կիրառելիությունն ապահովող միջազգային բանտային ռեֆորմի (penal reform international) ուղեցույցների հիման վրա մոնիթորինգի նոր չափանիշների մշակման ու հայաստանում ներդրման միջոցով:
դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և դիմում-հայտ հետևյալ էլ. հասցեին՝ shoghine@prwb.am: դիմումների վերջնաժամկետը 2014թ. փետրվարի 14-ն է: Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք դիմել ԻՊԱՍ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Շողինե Սողոմոնյանին.

հեռ.՝ +374 (98) 505 303
էլ.-փոստի հասցե՝ shoghine@prwb.am
կից հղումով կգտնեք դիմում-հայտը:

 

Դասընթացի մասնակցության հայտ