Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում

Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

Զեկույց «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունք»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Զեկույցն ամփոփում է 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական մոնիթորինգի արդյունքները: Զեկույցում ներկայացված է զինվորական հանցագործություններով դատական գործերի` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության խնդիրը, բացահայտված են ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների խախտման ռիսկերն ու դատական քննության ընթացքում […]

​Հակիրճ հաշվետվություն 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքների վերաբերյ​ալ​

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքներ: Հրապարակվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ: Հակիրճ հաշվետվություն 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքների վերաբերյալ