Announcement on the Selection of the Candidates for the Position of A Member of the Corruption Prevention Commission
Ս․թ․ հունիսի 4-ին ՀՀ հանրային խորհրդի (ՀԽ) կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահի դիմումը և Հանրային խորհրդի որոշումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում ս․թ․ մայիսի 24-ին առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը (http://publiccouncil.am/hy/press-releases/item/2018/06/04/328/):
Մինչ վերոնշյալ տեղեկատվության հրապարակումը, ԹԻՀԿ-ը հունիսի 1-ին դիմել է ՀԽ-ին՝ խնդրելով տեղեկացնել ՀԽ կողմից թեկնածու առաջադրելու գործընթացի մասին։ Միաժամանակ, նամակում հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ԹԻՀԿ-ը խնդրել է դիտարկել իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունը, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կազմակերպության բազմամյա փորձը։
Ի պատասխան ԹԻՀԿ գրության՝ ս․թ․ հունիսի 4-ին ստացվել է Հանրային խորհրդի պատասխանն այն մասին, որ ՀԽ-ը դեռևս մայիսի 24-ին ներկայացրել է ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը՝ այդ մասին տեղեկատվությունը նույն օրը տեղադրելով ՀԽ կայքում։ Ներկայացված տեղեկատվության մեջ Հովհաննես Հովհանիսյանի ընտրությունը հիմնավորվում է վերջինիս «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող աշխատելով, ինչպես նաև պետական ու մասնավոր սեկտորների հետ համագործակցությամբ, այդ թվում նաև՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ: Վերջին պնդումը խիստ տարակուսելի է, քանզի ԹԻՀԿ երբևէ չի համագործակցել Հանրային խորհրդի, առավել ևս՝ Խորհրդի անդամ Հովհաննիսյանի հետ, իսկ մեկ-երկու ընդհանուր ձևաչափերով հանդիպումները ԹԻՀԿ աշխատակիցների հետ չեն կարող դիտվել որպես համագործակցություն։
Հարկ է հիշեցնել նաև, որ նույն մրցութային խորհրդում ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) կողմից անդամ առաջադրելու նպատակով ս․թ․ մայիսի 29-ին ՀՀ փաստաբանների պալատում անց է կացվել թեկնածուների հարցազրույց։ Արդյունքում ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ։ Կայացած մրցույթի վերաբերյալ ՀՀ ՓՊ կայքում տեղադրված հայտարարությունը մի շարք հարցեր են առաջացրել, այն է՝ մրցույթի անցկացման ժամկետների և հայտարարության տարածման միջև ընկած 3-օրյա ժամանակահատվածը, մրցույթի թեկնածուին ներկայացվող չափանիշները, հարցազրույցի անցկացման սկզբունքները և գնահատման չափորոշիչների սահմանումը, մրցույթի արձանագրության չհրապարակվելը և մրցույթի թափանցիկությունն ընդհանրապես։ Այս հարցերի պարզաբանման վերաբերյալ ԹԻՀԿ-ը ս․թ․ հունիսի 1-ին դիմել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին, որի վերաբերյալ ցայսօր պատասխան չի ստացվել։
ԹԻՀԿ-ը գտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության ընթացքը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու մասնակցային, իսկ թեկնածուների առաջադրումը պետք է մեկնաբանությունների կամ տարակարծությունների տեղիք չտա։

We, the undersigned civil society organisations and individuals, express our

The Protection of Rights Without Borders team participated in the

On December 4, Hasmik Harutyunyan, Legal Expert at the Protection

On November 25, IPAS legal expert Anna Melikyan participated in