Statement by a Group of Civil Society Organizations on the Strategic Partnership between Armenia and the USA
On behalf of the undersigned civil society organizations, we welcome
2017թ.-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը պատասխանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքին։
Ի պատասխան գրության մեջ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ կազմակերպության կողմից ներկայացված առաջարկներին նպատակահարմար է անդրադառնալ հանձնաժողովի իրավասությանը վերապահած հարցերի, մասնավորապես՝ «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017թթ. ռազմավարական ծրագրի և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի կամ մի շարք այլ օրենքների նախագծերի (ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու) քննարկումների ընթացքում:
Հիշեցնենք, որ 2017թ. հուլիս ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից պատրաստվել է «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքը:
Կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքը, որը ներառում է առաջարկությունների փաթեթ ներկայացվել է նաև այլ իրավասու մարմիններին՝ ՀՀ փաստաբանների պալատին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, դատական դեպարտամենտին, արդարադատության խորհրդին, գլխավոր դատախազությանը, ոստիկանությանը և այլն ակնկալելով հասնել ներկայացված շարունակական խախտումների դադարեցմանը և մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովմանը։
Տեղեկանքում արձանագրված է նաև փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից (մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը), փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։
ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 03.10.2017թ.-ին ուղարկված պատասխանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝
On behalf of the undersigned civil society organizations, we welcome
Over two dozen Armenian human rights NGOs and individual defenders
Coalition for the ICC The Coalition for the International Criminal
This special report documents how ethnic Armenians in Nagorno-Karabakh were