Protection of Rights
Without Borders NGO

Search
Close this search box.

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻ 17-30-Ը»

Հունիսի 8-ին, «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ 2016թ. հուլիսյան դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ hայաստանյան մի շարք ՀԿ-ների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցի ներկայացում:

Զեկույցը ներկայացնում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2016թ. հուլիսյան դեպքերին, մասնավորապես մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից, որտեղ  և մանրամասն ներկայացված է խախտումների հանգամանքներն ու հետևանքները:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ սա առաջին զեկույցն է մեկ տարվա վեղեմության դեպքերի վերաբերյալ և իրենց նպատակն է ցույց տալ, որ տեղ գտած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը չեն մոռացվել և հետևողական աշխատանք է տարվում մեղավորներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Որպեսզի կատարված աշխատանքի արդյունքները անջատ-անջատ չներկայացվեն, մենք համատեղել ենք բոլոր կազմակերպությունների աշխատանքի արդյունքները մեկ միասնական զեկույցի մեջ, որտեղ ըստ համապատասխան բաժինների ու մասերի ներկայացվում են հավաքների ազատության, ոստիկանության կողմից հատուկ միջոցների ու ֆիզիկական բռնությունների կիրառման վերաբերյալ տեղեկությունները: Ինչպես նաև լրագրողների նկատմամբ դրսևորված սահմանափակումները և այլն»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Ռոբերտ Ռևազյանը անդրադառնալով Ոստիկանության կողմից ՊՊծ գնդի տարածքում 5 կմ շառավղով կիրառված սահմանափակումներին, նկատեց որ նրանց գործողություններում իրավաչափություն չի եղել:

«Եթե նման անհրաժեշտություն կար, ոստիկանությունը կարող էր արտակարգ իրավիճակ հայտարարել օրենքով սահմանված կարգով և գործեր արտակարգի իրավիճակի ռեժիմի հատուկ պայմաններում: Այս համատեքստում 5 կմ շառավիղով կիրառված սահմանափակումները որևէ իրավաչափ նպատակ չէր հետապնդում»,-նշեց փաստաբանը, ավելացնելով, որ նույն խնդիրը առաջացել է հավաքների սահմանափակման դեպքում:

«Հավաքների թույլ տալու կամ արգելելու հարցը քննարկում է լիազոր մարմինը, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը: Եվ այդ կառույցը պետք է որոշում կայացներ առ այն, որ տվյալ հատվածում թույլ են տալիս, տվյալ հատվածում թույլ չեն տալիս: Տվյալ դեպքում, երբ ոստիկանությունը ասում է այս հատվածում թույլ եմ տալիս, այս հատվածում թույլ չեմ տալիս, դա կամայականություն է»,-ընդգծեց Ռևազյանը:

Վերջինս նշեց, որ այդ օրերին ընդհանուր առամամբ տեղի է ունեցալ 23 հավաք ու երթ: 4 հավաքի դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվել են բռնություններնև անմարդկային վերաբերմունք:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր հերթին անդրադառնալով ոստիկանության այդ օրերի գործողություններին, դրանք բնութագրեց ահաբեկչական: Ըստ նրա, ոստիկանությունը նման բիրտ ու հակաօրինական գործողությունների դիմել է Բաղրամյան 26-ի հրահանգով:

«Այս ռեժիմի պայմաններում զարմանալի չէ, որ այդ ամբողջի պարագլուխը պիտի պարգևատրվեր Սերժ Սարգսյանի կողմից․ Երանոսյան կոչեցյալ հրոսակի մասին է խոսքը: Ես իրականում հույսեր և ակնկալիքներ չունեմ, թե այս ռեժիմի օրոք այդ հանցագործները երբևէ կպատժվեն: Մենք այս իմաստով լուրջ ճգնաժամի մեջ ենք»,- նշեց Լևոն Բարսեղյանն ու ավելացրեց,- «Մենք պետք է ունենանք իրավազանցների ցուցակ և հրապարակենք այն ի լուր ողջ Հայաստանի ժողովրդի, որ բոլորն իմանան, որ այս մարդը կոնկրետ հանցագործություն է կատարել»։

Դանիել Իոաննիսյանը խոսելով ոստիկանությաննոողմից հատուկ միջոցների կիրառման դեպքերի մասին, նկատեց, որ այդ միջոցների կիրառում եղել է ոչ համաչափ և ոչ իրավաչափ։ Վերջինս ընդգծեց, որ  հուլիսյան դեպքերի ընթացքում եղել է 100 կրակոց, որոնցից 3-ը՝ արցունքաբեր գազ, մնացածը՝ լուսաձայնային նռնակներ:

«Ոստիկանության կրակելուց հետո ոստիկանները գիլզաները վերցրել ու շպրտել են ցուցարարների վրա: Ոչ մեկի մտքով չէր էլ անցնի նման բան սահմանել: Սա մարտական զենքի տպավորություն է ստեղծում: Դատելով քաղաքացիների ստացած վնասվածքներից՝ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ գտնվել են մարտի դաշտում: Քաղաքացի կա, որի մարմնից 75 բեկոր է հանվել, աչք կորցրած քաղաքացիների թիվը 8-ն է: Հաճախ պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվում: Հուլիսի 20-ին շտապօգնության մեքենան միայն տուժած ոստիկաններին էր օգնություն ցույց տալիս»,-նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ այդ օրերին 16 ոստիկան թունավորվել էր ոստիկանության արցունքաբեր գազից:

«Պետք է այդ արցունքաբեր գազն ու լուսաձայնային նռնակներն այնպես նետեն, որ պայթեն մարդկանցից որոշ կիլոմետր հեռու, որը չի եղել, ինչի արդյունքում տուժածների քանակն ու որակը մեծ էր: Դրանք նետվում էին ոչ թե մարդկանց ցրելու, այլ մարդկանց միտումնավոր վնասելու համար»,-ասում է Իոաննիսյանը:

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ հուլիսյան այդ օրերին լրագրողների նկատմաբ տեղ գտած բռնություններին ու սահմանափակումներին, դրանք գնահատելով աննախադեպ, քանի որ դա ամենամասայական բռնություններն էր ընդդեմ լրագրողների և հավելեց, որ այդ բռնությունների կիրառման համար, որևէ ոստիկան մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել:

«Մեր տվյալներով, հուլիսի 17-ից 30-ը տուժել են 27 լրագրողներ ու օպերատորներ, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչըդոտվել է առանց ֆիզիկական բռնության: Լարգրողները բռնության են ենթարկվել նաև այն դեպքում, երբ մասնագիտական գործունեություն չեն իրականացրել ու փորձել են փախչել ավելի անվտանգ տարածք: Այստեղ ոստիկանության գլխավոր նպատակը եղել է այն, որ այդ իրադարձությունների մասին նվազագույն ինֆորմացիա դուրս գա այդ տարածքից»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Վերջինս նաև համոզված է, որ ոստիկանության գործողությունները եղել են պլանավորված ու թիրախավորված:

«Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, որոնք որևէ լուրջ կադրեր են ունեցել այդ իրադարձությունների մասին: Մենք բազմաթիվ վկայություններ ունենք, որ լրագրողներին հավաքել են մի տեղ, որից հետո նրանց ուղղությամբ սկսեցին կիրառել նռնակները: Կարելի է ասել լրագրողների նկատմամբ հատուկ հաշվեհարդար տեսնելու միտում է նկատվում»,-հավելեց Մելիքյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

http://www.media-center.am/hy/1496996071

INTERESTING POSTS