
Statement
We, the undersigned civil society organisations and individuals, express our
Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը:
«Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով պատշաճ առողջական վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի ներկայանում»,- այսօր դատարանում հայտարարեց դատախազը:
Պաշտպանները դեմ էին դատախազի ներկայացրած միջնորդությանը: «Կալանքի տակ գտնվող ոչ մի անձ չի կարող ներկայանալ կամ չներկայանալ: Իրեն կարող են ներկայացնել կամ չներկայացնել: Մենք ասում ենք իրեն բերեք այստեղ, հասցրեք մինչեւ դահլիճի դուռը, եթե դուք չեք ուզում, որ պատգարակով մարդ լինի եւ տհաճ լինի, բերեք պատգարակով հարցրեք մինչեւ դուռը, կգա այնտեղ կնստի: Մի հատ պատգարակ կամ սայլակ չկա, որ այդ մարդուն բերեն դահլիճի դռան մոտ հասցնեն»,- ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպաններից Հովիկ Արսենյանն էլ դատախազից հետաքրքրվեց, ինչու միջնորդությունը մի քանի նիստ առաջ չի արել՝ հիշեցնելով, որ նման միջնորդություն ինքը ներկայացրել էր.
«Հիմա որ հանձնարարություն եք ստացել, դուրս եկավ, որ առաջ անցաք: Շատ ե՞ք մտածում ամբաստանյալների համար: Սա ինչ խեղկատակություն է դառնում, նախորդ անգամ էլ ասեցի, թեւերի վրա բերեք»:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, այնուամենայնիվ որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը եւ նշանակել փորձաքննություն՝ պարզելու համար Վահան Շիրխանյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ:
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա այն ժամանակ, երբ հայտնի կլինի փորձաքննության արդյունքները:
http://www.a1plus.am/1528793.html
post
https://prwb.am/2017/03/17/

We, the undersigned civil society organisations and individuals, express our

The Protection of Rights Without Borders team participated in the

On December 4, Hasmik Harutyunyan, Legal Expert at the Protection

On November 25, IPAS legal expert Anna Melikyan participated in