Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը պետք է համահունչ լինի անվճար իրավաբանական օգնության իրական պահանջարկին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն առաջարկության փաթեթ է ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին և խմբակցություններին 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում ավելացնելու Հանրային պաշտպանի գրասենյակի (ՀՊԳ) ֆինանսավորումը: Կազմակերպության ուսումնասիրություններն ու պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց են տալիս, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, մինչդեռ հանրային պաշտպանների հաստիքների քանակը համարժեք չէ գործերի թվի աճին։ […]
Հայտարարություն քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով քրեակատարողական հիմնարկներում մահվան շարունակական դեպքերի և դրանց քննության արդյունավետության, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության խնդիրների վերաբերյալ։