Եվրաինտեգրման գործընթացների լուսաբանումը լրագրողական պատասխանատվության և հանրային իրազեկման համատեքստում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը նոյեմբերի 11-ին Քիշնևում կայացած «EU Reporting Beyond Slogans» խորագրով միջազգային համաժողովին հանդես է եկել որպես խոսնակ։  NewsMaker լրատվական գործակալության և եվրոպական լրագրողների N-ost ցանցի կազմակերպած համաժողովին մասնակցել են Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից, Լեհաստանից և Գերմանիայից ժամանած լրագրողներ ու փորձագետներ։ Քննարկման առանցքում եվրոպական ինտեգրման […]