Հայտարարություն Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ

Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր կազմակերպությունները Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումների կապակցությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործելակերպը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարացման ուղուն։ Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև։

Հայաստանի մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները՝ Վարշավայի միջազգային քննարկումների օրակարգում 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետներ Աննա Մելիքյանը և Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-8-ը Վարշավայում՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համաժողովի շրջանակում, մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։ Հանդիպումների ընթացքում Հայաստանի ներպետական խնդիրներից բացի, քննարկվել են նաև տարածաշրջանային և հումանիտար հարցեր։ Անդրադարձ է եղել գերեվարված և պահվող անձանց խնդիրներին, խաղաղության գործընթացին։ ԻՊԱՍ-ի փորձագետներն ընդգծել են, […]