Հայտարարություն

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու վերաբերյալ 2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[1], որով նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների […]
Աննա Մելիքյանը մասնակցել է խոշտանգումների կանխարգելման և զոհերի աջակցության հարցերով քննարկմանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը հունիսի 26-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի, կողմից կազմակերպված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը։ Քննարկման ընթացքում Աննա Մելիքյանը բարձրաձայնել է 2024 թ․ ապրիլին Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման փաստով ԻՊԱՍ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի արդյունավետ […]