Հայտարարություն

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում 2026թ. հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը: Նման բառապաշարի օգտագործումը չի նպաստում հանրության համար էական հարցերի շուրջ բովանդակային քննարկման […]