Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Աննա Մելիքյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանվածների քաղաքացիության խնդիրների վերաբերյալ հանրային քննարկմանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել է մարտի 25-ին Երևանում կայացած Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային և քաղաքացիության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Էստոնական փախստականների խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։

Քննարկումը կազմակերպվել էր «Փախստականների երևանյան խորհրդի» կողմից և անցկացվել պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ 

Իր ելույթում Աննա Մելիքյանն անդրադարձել է քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում տեղահանված անձանց առջև կանգնած մի շարք իրավական և գործնական խնդիրների, որոնք արձանագրվել են ԻՊԱՍ-ի կողմից՝ անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համատեքստում։

Նա ընդգծել է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացում լուրջ խոչընդոտ է պետական տուրքերի բեռը։ Մարդիկ հաճախ ստիպված են վերականգնել քաղաքացիական կարգավիճակի մասին ակտերը ՔԿԱԳ-ում, իսկ անհնարինության դեպքում՝ օգտվել նոտարական ծառայություններից կամ դիմել դատարան՝ փաստերի հաստատման համար։ Բոլոր այս ծառայությունների դեպքում գանձվում է պետական տուրք, իսկ հաճախ անձը ստիպված է վերականգնել ու հաստատել մի քանի փաստ, կամ ընտանիքի մի քանի անդամներն են ստիպված անցնել այդ գործընթացով, ինչը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ստեղծում և դժվարացնում քաղաքացիության համար դիմելու գործընթացը։

Աննա Մելիքյանն առաջարկել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել՝ սահմանելով Արցախից բռնի տեղահանված անձանց համար արտոնություն՝ և ՔԿԱԳ-ում փաստաթղթերի վերականգման և նոտարի կամ դատարանի միջոցով նշված փաստաթղթերի հետ կապված փաստի հաստատման դեպքում նրանց ազատելով պետական տուրքի վճարումից։ 

Նա նաև անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված արական սեռի ներկայացուցիչների դեպքում քաղաքացիություն ստանալուց հետո առաջացող դժվարություններին։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զորակոչի ենթակա տարիքի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինկոմիսարիատում։ Եթե չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ապա պետք է իրականացնեն այդ պարտականությունը։ Գործնականում Արցախից բռնի տեղահանված տղամարդիկ դժվարություն են ունենում որոշ դեպքերում ապացուցել պարտադիր զինվորական ծառայությունն անցած լինելու հանգամանքը, ուստի այդ փաստի հաստատատումը նույնպես պահանջում է ժամանակ։ ՀՀ քաղաքացիսությունը շնորհելու դեպքում ինքնաշխատ ձևով չեղարկվում է 070 կոդով փաստաթուղթը, իսկ նոր անձնագիր չի տրվում անձին մինչև վերը նշված հարցը չկարգավորվի։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը որոշակի ժամանակ մնացել է առանց անձը հաստատող փաստաթղթի, ինչը խոչընդոտում է իրավունքների իրականացմանը։ Որպես լուծում՝ առաջարկվել է քաղաքացիության հայտը ներկայացնելու պահին դիմողներին իրազեկել այդ պահանջի մասին նախապես, որպեսզի նրանք ժամանակին կարողանան վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը։

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ 

Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց