
Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության դրսևորումների և պատգամավորական էթիկայի խախտումների վերաբերյալ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ
2025թ․ հոկտեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում։
Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է հետևյալ խնդիրներին․
Արտահայտվելու ազատության սահմանափակման միտումներին Հայաստանում։
Դատական գործերի և իրավական մեխանիզմների չարաշահմանը, որոնք հաճախ կիրառվում են ընդդիմադիր կամ քննադատական կարծիք արտահայտած անձանց դեմ։
Մեդիա դաշտում իսկապես անկախ և օբյեկտիվ լրատվամիջոցների փոքր թվին, ինչպես նաև բազմաթիվ լրատվամիջոցների քաղաքական ուժերի հետ կապերին ու Հանրային հեռուստատեսության կողմնակալությանը։
Բնապահպան ակտիվիստների, լրագրողների և ՀԿ-ների թիրախավորմանը՝ խոշոր ընկերությունների և պաշտոնյաների կողմից։
Որոշ պետական պաշտոնյաների կողմից սոցիալական մեդիայում խոսքի ազատության օգտագործմանը՝ հասարակական բարոյականությանը հակասող ձևով, ինչը խրախուսում է ոչ պատշաճ հաղորդակցման մշակույթ։
Հասմիկ Հարությունյանը կարևորել է, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկվի ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համատեքստում, մասնավորապես՝ խոսքի ազատության, արտահայտվելու իրավունքի և խաղաղության հաստատման ընդհանուր օրակարգի շրջանակում։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության