ԻՊԱՍ-ը հյուրընկալել է Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն հյուրընկալել է Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրով Հայաստան այցելած Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկմանը մասնակցել են ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը և իրավաբան Նինա Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և դատավարական գործընթացների առանձնահատկությունները՝ առանձնակի ուշադրությամբ անդրադառնալով անչափահասների արդարադատության ոլորտին։
Քննարկման շրջանակներում ներկայացվել են անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի վարույթի առանձնահատկությունները, քրեակատարողական հիմնարկներում կիրառվող մեխանիզմները, ինչպես նաև պատժի այլընտրանքային կատարման եղանակների արդյունավետությունը ՀՀ-ում։


Տեսնայութի աղբյուրը՝

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի