
Հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել
Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր
«Լուրջ մտահոգություններ ունենք ներպետական մակարդակում իրականացվող քննության արդյունավետության հետ կապված», – Բաքվում պահվող հայ #գերիների իրավունքների թեմայով քննարկման ընթացքում նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ այդ մտահոգությունը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով, համաձայն որոնց՝ երկկողմ պայմանավորվածությունների կամ ջենթլմենական համաձայնությունների շրջանակում դադարեցվում է միջազգային հետախուզումը ենթադրյալ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ այն անձանց նկատմամբ, ովքեր նույնականացվել են որպես գերիների հանդեպ հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ կատարած։
«Սա մեզ համար լուրջ մտահոգություն է, քանի որ ներպետական մակարդակում այլևս արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվի այդ անձանց բացահայտելու ուղղությամբ։ Ենթադրաբար, խաղաղության պայմանագիրն ուժի մեջ մտնելու և հաղորդակցությունների բացման պարագայում այդ անձինք կարող են այցելել Հայաստան՝ անպատիժ մնալով և որևէ խնդիր չբախվելով», – նշեց Ա. Մելիքյանը։
Նա շեշտեց նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք․ «Խաղաղության պայմանագիրը որևէ դրույթ չի պարունակում, որը կկարգավորի գերիների անհապաղ վերադարձը։ Օգոստոսի 8-ից հետո բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարություններում շատ ավելի սահմանափակ են անդրադառնում այդ հարցին։ ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում վարչապետը կարող էր բարձրաձայնել այս խնդիրը։ Մենք դա համարում ենք բացթողում և նույնիսկ՝ դիտավորյալ բաց թողնված հնարավորություն։ Ասվել է ընդամենը կես նախադասություն այն մասին, որ անհրաժեշտ է անազատության մեջ պահվող անձանց հարցը հասցեագրել»։
Մելիքյանը հավելեց․ «Միթե մենք ոչինչ չունենք պահանջելու միջազգային հանրությունից, որը անմիջապես ողջունեց համաձայնագրի ստորագրումը՝ մոռանալով, որ բազմաթիվ մարդու իրավունքների խնդիրներ դուրս մնացին այդ համաձայնագրից, այդ թվում՝ անազատության մեջ պահվող անձանց իրավունքները»։
Վերջում նա ընդգծեց․ «Հաշվի առնելով այն արդյունավետ պաշտպանության միջոցները, որոնք նախկինում կիրառվում էին, սակայն որոնցից այժմ ՀՀ-ն հրաժարվում է, ստացվում է, որ Ադրբեջանը մեկուսանում է միջազգային հսկողությունից, և որևէ անկախ մշտադիտարկման գործընթաց այլևս չի գործում»։

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր