Պետք է արգելվի՝ կուսակցության անդամը կամ քաղաքական գործունեություն ծավալած անձը նշանակվի դատավոր
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ելույթը «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառման ընթացքում:
Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլում գործընթացը եղել է շատ ընդգրկուն, և քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել։ Սակայն հետագա իրականացման և դրա պլանավորման ընթացքը տարբերվել է նախնական փուլից։ Այս պահին առաջնահերթ մարտահրավեր է համարվում ռազմավարության գործողությունների կատարման գործընթացում ակտիվ մասնակցության և արդյունավետ կիրարկման ապահովումը։
Մշտադիտարկման ընթացքում կազմակերպությունը բացահայտել է մի շարք խնդիրներ դատական իշխանության և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում։
Շատ կարևոր և դրական քայլ էր բարեվարքության ինստիտուտի ներդրումը, որն առանձնահատուկ նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ Այն նախատեսում էր, որ դատաիրավական համակարգում կադրերի համալրման գործընթացում պարտադիր է բարեվարքության ստուգումը և դրա հիման վրա նշանակումների իրականացումը։
Մշտադիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ դատական համակարգում, հատկապես հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ընթացքում, որոշ դեպքերում դատավորներ նշանակվել են՝ հաշվի չառնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Նույնիսկ արձանագրվել են դեպքեր, երբ հարցազրույցների դիտարկման փուլում Հանձնաժողովի կողմից բարձրացվել են խնդիրներ և մտահոգություններ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ, սակայն թեկնածուն, Խորհրդի վերջնական որոշմամբ, ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակում՝ բացասական եզրակացության պայմաններում։ Նման իրավիճակներ արձանագրվել են և՛ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, և՛ ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման գործընթացում։
Այս առնչությամբ անհրաժեշտ է, որ արգելվի կուսակցության անդամների կամ քաղաքական գործունեություն ծավալած անձանց դատավոր նշանակելու հնարավորությունը։
Հաջորդ կարևոր հարցը, որին պետք է անդրադառնալ, վերաբերում է դատավորների ընտրության և նշանակման հատուկ կարգին։ Այսպես, 2023 թվականի վերջում ներդրվեց կարևոր ինստիտուտ՝ դատավորների ընտրության հատուկ կարգով ընթացակարգը, որը նախատեսում էր կարճ ժամանակահատվածում թափուր հաստիքների համալրում։ Սակայն արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են թե՛ նախագծի հանրային քննարկման բացակայությանը, և թե՛ հետագայում ի հայտ եկած մի շարք բացերին․ մասնավորապես՝ Ակադեմիայում ուսումնառության բացառումը։
Խնդիրներ են արձանագրվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման գործընթացում։ Խնդրահարույց է շարունակում մնալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման իրավունքի ապահովման հարցը, քանի որ մինչ օրս չի ներդրվել արդյունավետ բողոքարկման մեխանիզմ։
Նախ պետք է նշել, որ առանձին դեպքերում վարույթների հարուցումն ինքնին եղել է խնդրահարույց և տպավորություն է ստեղծվել վարույթների հարուցման ընտրովիության վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թ․ նոյեմբերի 13-ի իր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում

2025թ․ հոկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով