Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում մասնագիտացած անձի:

Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քաղաքացիական և վարչական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող օրենսդրությանը և պրակտիկային:

Իրավաբան-հետազոտողի հիմնական պարտականություններն են.

  • Ոլորտին առնչվող հետազոտություններ իրականացնելը, այդ թվում՝ իրավական վերլուծություն, փորձագիտական հարցազրույցներ և տվյալների հավաքագրում և ամփոփում․
  • Վերլուծական նյութերի պատրաստելը և առաջարկությունների մշակելը․
  • Կազմակերպությանը դիմած շահառուներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը։

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
  • Իրավախորհրդատվություն տրամադրելու փորձ,
  • Պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
  • Փաստաբանի արտոնագիր ունենալը կդիտվի որպես առավելություն,
  • Հետազոտություն իրականացնելու և վերլուծություններ կատարելու հիմնավորված փորձ և հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ,
  • Նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
  • Թիմում և անկախ աշխատելու կարողություն,
  • Միաժամանակ տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն։

Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2025թ․ սեպտեմբերի 7-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով իրավաբան-հետազոտող վերնագիրը:

Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցին հրավիրված թեկնածուները պետք է ներկայացնեն նաև իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքի օրինակ։

INTERESTING POSTS

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

ԿԱՐԾԻՔ 

ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի