Դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկայի ամփոփում

2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանք և տնային կալանք խափանման միջոցների կիրառման պրակտիկայի ամփոփում» թեմայով։
Քննարկմանը ներկայացրել ենք 2024 հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված թվով 101 դատական նիստերի մշտադիտարկման և Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակված 2024 թվականին հրապարակված 147 որոշումների ուսումնասիրության արդյունքները։
Քննարկվել են իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները, համակարգային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։ Արձանագրվել է, որ հատկապես շարունակական կալանավորման պայմաններում մեղադրողները և դատարանը հիմնականում պատշաճ կերպով չեն հիմնավորում կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը։ Նախնական դատալսման շրջանակներում անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ դիտարկված գործերի ճնծող մեծամասնության դեպքում կալանք խափանման միջոցը երկարաձգվել է՝ հիմնականում հղում անելով վկաների չհարցաքնված լինելու, ենթադրյալ ազդեցություն ունենալու հանգամանքին, որը հիմնականում ունեցել է ընդհանրապակ բնույթ, չի անհատականացվել գործի հանգամանքներին։
Բացի այդ, մշտադիտարկման ժամանակահատվածում մեղադրյալների մի մասը չեն մասնակցել խափանման միջոցի վերաբերյալ նիստերին, քանի որ ՆԳՆ ուղեկցող գումարտակի կողմից չեն բերվել դատարան՝ որոշ դեպքերում բաց են թողել խափանման միջոցի քննարկման վերաբերյալ մի քանի նիստ և մնացել են կալանքի տակ։
Արդյունքների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ զեկույցում, որը կհրապարարկվի առաջիկայում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Նախագահի աշատակազմի, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, փաստաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դեսպանատան ներկայացուցիչներ։
Քննարկումն իրականացվել է «Դատաիրավական ավելի մեծ բարեփոխումների խթանումը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն