Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից 9-ը մասնակցել է Փարիզում տեղի ունեցող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։

Լիագումար նիստին հաստատվել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի զեկույցը։

Լիագումար նիստին և’ կառավարության, և’ Հակակոռուպցիոն ցանցի երկկողմ քննարկումներին մասնակցել է նաև ԻՊԱՍ փորձագետ Հասմիկ Հարությունյանը, որը քննարկումներին վերահաստատել է արդեն իսկ ներկայացված տվյալները, առանձին ոլորտներում պետության առաջընթացն ու օրենսդրական ու պրակտիկ ոլորտի առկա մարտահրավերներն ու խնդիրները։

Առանձնակի ուշադրություն դարձվել է դատական և դատախազության ոլորտների բարեփոխումներին, որոնց առնչությամբ դեռևս առկա են լրջագույն մարտահրավերներ և որոնք տեղ են գտել զեկույցում։ Մասնավորապես, նշվել է դատական համակարգում նշանակումների և առաջխաղացումների վրա քաղաքական ազդեցությունների հանգամանքը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին վերաբերող խնդիրները և այլն։

Զեկույցով արձանագրվել է նաև դատախազության ոլորտում համակարգային փոփոխությունների բացակայությունը, որպես խնդիր արձանագրվել է նաև ՀՀ գլխավոր դատախազի որոշիչ դերակատարումը ինչպես դատախազների պաշտոնի նշանակման, այնպես էլ կարգապահական վարույթների և դատախազության համակարգում հանձնաժողովների ձևավորման գործում։ Այս և այլ կարևոր հարցեր արձանագրված են զեկույցում, որը վերջնական ամփոփումից հետո կհրապարակվի։

Նշենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն զեկույցին նախապատրաստող փուլում ակտիվորեն մասնակցել է հակակոռուպցիոն ցանցի աշխատանքներին՝ առանձին ոլորտների վերաբերյալ տեղեկատվության և զեկույցների տրամադրման, քննարկումների մասնակցության միջոցով։

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն