Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը

Ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում ենք երկակի ստանդարտներով արդարադատություն։ Ցուցարարների պարագայում ընթանում է շատ ինտենսիվ քննություն՝ նրանց արագ կանգնեցնելով դատարանի առջև, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քննությունները տևում են տարիներով։ 2016 թ․ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից մեկով ունենք ՄԻԵԴ վճիռ, և միայն այդ գործի կոմունիկացիայից հետո նոր մեղադրանք առաջադրվեց ոստիկանին։ […]

Վեթինգ չեղավ, որովհետև քաղաքական կամքը տեղում չէր․ Հասմիկ Հարությունյան

Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։ Հասմիկ Հարությունյանը […]

Անվճար իրավաբանական խորհրդատվություն  Արցախից բռնի տեղահանված անձանց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով. 1. Փաստաթղթերի ձեռքբերում, փաստաթղթերի վերականգնում, 2. Պետական մարմինների հետ առնչվելիս ծագած իրավական խնդիրներ, 3. Աշխատանքային իրավունքի հետ կապված իրավական խնդիրներ, 4.Սոցիալական իրավունքների իրականացման /այդ թվում՝ կենսաթոշակների, նպաստների ստացման/ հետ կապված իրավական խնդիրներ։ Մարդու իրավունքների առանձին […]