ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է ճանաչվել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Օրերս Քննչականը հաղորդել էր, որ քրեական գործ են հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով: Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է […]
Ժողովրդավարությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է ընտրություններով․ Հասմիկ Հարությունյան
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ՀՀ վերաբերյալ տարեկան զեկույցի մեջ արձանագրված խնդիրներին ու դրանց կարևորությանը։ Մասնավորապես քննարկվել են դատական համակարգի անկախության, խոսքի ազատության և հավաքների ազատության, քրեական արդարադատության և այլ կարևոր թեմաներ։