Կարծիք․ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կարծիքը՝ 2025 թվականի մարտի 25-ին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների կարգավիճակը կարգավորող առանձին իրավական ակտի մշակումը և ընդունումը միանշանակ ողջունելի է։
Այնուամենանիվ, քննարկման ներկայացված օրենքի նախագիծը պարունակում է մի շարք բացեր, այդ թվում՝ խտրական մոտեցում է ցուցաբերում ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք անհայտ կորել են հենց ռազմական գործողությունների հետևանքով։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի