ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին ենք առնչվում, որ Հայաստանում կա բարեփոխումների լճացում և 2018 թվականից սկսված պրոցեսների դանդաղեցում, նույնիսկ՝ հետընթաց»,- Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ։
🔴Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում
Նա արձագանքեց «Էքոնոմիստ ինթլիջենս յունիթ» բրիտանական վերլուծական կենտրոնի վերջին գնահատականին, որի ժողովրդավարության ինդեքսով Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրել։
Հարությունյանը նշեց, որ գնահատման չափանիշներն են ընտրությունների ընթացքը, բազմակարծությունը, կառավարման որակը։
«Հայաստանը հենց կառավարման որակի հարցում է, որ թերացումներ է ունեցել»,-նշեց բանախոսը և ներկայացնելով մյուս չափանիշները՝ քաղաքական մասնակցությունը և մշակույթ, որտեղ լուրջ խնդիրներ կան, ինչպես նաև՝ քաղաքացիական իրավունքների չափանիշներում։
Նա նշեց, որ Հայաստանի տեղը սանդղակում բարելավվել է, բայց այն իր միավորների հաշվին չի բարելավվել, այլ ընդհանուր երկրների դիրքերի փոփոխության հաշվին։
«Հայաստանն ամենացածր գնահատականը ստացել է քաղաքական մշակույթի մասով, երկրորդ ամենացածր միվորները ստացել է կառավարության գործունեության, մոդելի որակի, չափանիշով, որոնց հաջորդում է քաղաքացիական ազատությունը, քաղաքական մասնակցությունը և ընդհանուր ընտրական իրավունքը»,-հայտնեց Հասմիկ Հարությունյանը։
Իրավապաշտպանն առանձնացրեց ոստիկանության գործողությունների անպատժելիությունը և խոսքի ազատության սահմանափակումները։
«Հայաստանը վտանգավոր իրավիճակում է, գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում և, լինելով հիբրիդային, դեպի ավտորիտար գնալու հակումը շատ ավելի մեծ է, հատկապես, երբ բարեփոխումները դոփում են տեղում»,- ասաց Հարությունյանը։
Քաղաքական և քաղաքացիական ազատությունների չափանիշների վերաբերյալ խոսելիս Հայաստանում «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ Հայաստանը հիմնականում առաջընթաց չի ապահովում դատական համակարգին և հակակոռուպցիան բարեփոխումների ոլորտներում։
Նա նշեց, որ նախորդ տարի հունիսին տեղի ունեցած ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած դեպքերը բացասկան ազդեցություն են ունեցելՀայաստանում ազատության ապահովման վրա և 100 լրագրող վնասվածներ էին ստացել այդ դեպքերի ժամանակ։
Աղբյուրը՝ https://www.panorama.am
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի