Դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկայի ամփոփում
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը 1in.am-ի եթերում անդրադարձել է․Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված միջպետական դատական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիությանը և ներկայացված հայցերի բովանդակությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված նոր արբիտրաժային հայցին։
Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերը, որոնցով արդարադատություն է հայցվում մասնավորապես վերաբերվում են․
1. 2020թ․ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խախտումներին` կյանքի իրավունքի՝ խոշտանգումների, գլխատումների,սեփականության, ժառանգության, մշակույթային իրավունքների խախտումներին,
2. Ադրբեջանի իրավասության տակ հայտնված անձանց, այսինքն՝ գերիների իրավունքների պաշտպանության հարցերին,
3. ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած պատերազմական հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել Սև լճի և Ջերմուկի տարածքում,
4. Բլոկադայի ընթացքում տեղի ունեցած խախտումներին։
ՀՀ կողմից գանգատ է ներկայացվել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի ներքո, որը վերաբերվում է բոլոր այն խախտումներին, որոնք տեղի են ունեցել ընթացող պրոցեսներում և պայմանավորված են եղել հայ լինելու հանգամանքով։
«Չի կարող խաղաղության օրակարգը վստահելի, երկարաժամկետ և իրական լինել, եթե մարդու իրավունքների կոպտագույն խախտումները հասցեագրված չեն, պատասխանատուները պատժված չեն, տուժողները պաշաճ չեն ստացել այն բոլոր ռեպարացիաները, որոնք կատարվել են, իսկ դա հնարավոր է իրագործել դատական պրոցեսների միջոցով»-նշել է Հ․ Հարությունյանը։
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն