2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների դիտարկման ամփոփում
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության խումբ կազմակերպություններ կարծիք-առաջարկ են ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 12․06․2024 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 28․06․2024 թվականին ՀՀ նախագահ Վ․ Խաչատուրյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի վերաբերյալ։
Օրենքով, ի թիվս այլնի, 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում, ինչի արդյունքում թե՛ անհատ ձեռնարկատերեր հանդիսացող փաստաբանները, թե՛ իրավաբանական անձինք վճարելու են ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոսի չափով՝ անկախ շրջանառության ծավալներից (ներկայումս իրավաբանական անձանց համար գործում է շրջանառության շեմ, որը գերազանցելու դեպքում միայն վերջիններս անցնում են հարկման ընդհանուր համակարգ):
Կարծում ենք, որ ընդունված օրենքի դրույթները, մասնավորապես ընդունված օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը (որով փոփոխության է ենթարկվում Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը), այնքանով, որքանով նախատեսում է, որ փաստաբանական ծառայություն մատուցողները շրջանառության հարկ վճարվող չեն կարող համարվել, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի շարք հոդվածների։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ առաջարկում ենք 12․06․2024թ. Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի դրույթների՝ Սահմանադրության վերոգրյալ հոդվածներին համապատասխանությունը որոշելու նպատակով դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն համագործակցության է հրավիրում հանրային