Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Զեկույց «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց»

Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝ վեր հանելով ոլորտում առկա օրենսդրական և պրակտիկ խնդիրները,  կազմակերպման և վերահսկողության առանձնահատկությունները՝ ներկայացնելով դրանցից բխող առաջարկություններ։

Հետազոտությունը ներառում է 2023թ․ հուլիսից 2024թ․ հունիսն ընկած ժամանակահատվածը, միաժամանակ հղումներ կատարելով ավելի ուշ ընդունված իրավական ակտերին և իրադարձություններին՝ որպես ի գիտություն։

Հետազոտությունն իրականացվել է Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում։ Հետազոտության տարածքային ընտրանքը կատարվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունում հանրային աշխատանքներ պատժատեսակով առկա վարույթների թվի և տեղանքի հաշվառմամբ։

Իրականացվել է

Ներպետական օրենսդրության ուսումնասիրություն ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել հանրային աշխատանքների ոլորտը կարգավորող օրենսգրքերը, օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, օրենքներում փոփոխություն կամ լրացում նախատեսող նախագծերը, ռազմավարությունները, այլ իրավական փաստաթղթերը։

Միջազգային փորձի ուսումնասիրություն դիտարկվել են ինչպես առանձին խումբ երկրներ, որտեղ ներդրվել և զարգացել է հանրային աշխատանքներ պատժատեսակը, վերջիններիս ձախողումները, դրանց պատճառներն ու լուծումները, այնպես էլ հաջողությունները և դրա հիմքում ընկած հանգամանքները։ Ուսումնասիրվել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի համապատասխան հանձնարարականները։

Խորին հարցազրույցներ․ նախապես կազմված հարցաշարերի հիման վրա խորին հարցազրույցներ են անցկացվել հանրային աշխատանքների գործում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի և իրավասու մարմինների հետ։

Զեկույցն անդրադառնում է հետևյալ հարցերին հանրային աշխատանքների դերը որպես պատիժ, հանցանքները, որոնց կատարման համար նշանակվում են հանրային աշխատանքներ, դատարանի կողմից անձի վերաբերյալ հաշվի առնվող հանգամանքները, մեղադրյալի առողջական վիճակը/հաշմանդամությունը, մեղադրյալի համաձայնությունը, հանրային աշխատանքների վերաբերյալ հանրային ընկալումը, հանրային աշխատանքների տևողությունը, հանրային աշխատանքների կատարումը դատապարտյալի աշխատանքից ազատ ժամանակահատվածում, էլեկտրոնային հսկողությունը, տուգանքի փոխարինումը հանրային աշխատանքներով, հանրային աշխատանքների փոխարինումն ազատազրկմամբ, ազատազրկման ձևով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով՝ հանրային աշխատանքներով փոխարինելը, ռիսկերի և կարիքների գնահատումը, վերասոցիալականացման միջոցառումները, պրոբացիայի շահառուի ուղեգրումը գործատուի մոտ, համագործակցության խնդիրները, գործատու կազմակերպությունների ցանկը, առաջարկվող աշխատանքները, վերահսկողությունը, ոլորտում ներգրավված մարմինների կարողությունների հզորացումը և վաղեմության ժամկետներն անցնելու խնդիրները։

Կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և իրավակիրառ ոլորտի վերաբերյալ։

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել