Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ոչ պրոֆեսիոնալ»․ Արաքս Մելքոնյան

«Գտնում եմ, որ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության գործողություններին։

Նա փաստեց՝ լուսաձայնային նռնակների կիրառումն առաջացնում է լսողության, տեսողության խնդիրներ, պայթյունը կարող է վնասել ցանցաթաղանթը, այն առաջ է բերում վնասվածքներ և այրվածքներ․ «Ունենք վստահորդներ, որոնք Սարի թաղում ստացել են վերը նշված բոլոր վնասվածքները, և դրա համար է նաև, որ միջազգային չափանիշներն արգելում են լուսաձայնային նռնակների ուղիղ կիրառումը մարդկանց վրա։ Խաղաղ է հավաքը, թե՝ ոչ, խիտ հավաքի նկատմամբ նման նռնակների կիրառումն անհամաչափ է և հետևաբար ոչ իրավաչափ»։

Արաքս Մելքոնյանը վստահեցրեց՝ տարածքում է եղել․ հավաքն ի սկզբանե խաղաղ էր․ «Հետո հրմշտոց տեղի ունեցավ․ պետք է պարզել՝ ինչ հանգամանքներում եղավ պարիսպների կոտրելը, շշեր շպրտելը և ոստիկանության և հակառակ ուղղությամբ։ Արդար, լավ քննության շրջանակում գնահատական պիտի տրվի»։ Ըստ Արաքս Մելքոնյանի՝ ոստիկանությունը պետք է հիմնավորի իր գործադրած ուժը․ «Բայց չի հիմնավորում։ Լուսաձայնային նռնակներ կիրառել մարդկանց հոծ բազմության մեջ ուղիղ նրանց նկատմամբ անհամաչափ է և հետևաբար ոչ իրավաչափ»։ Կարդացեք նաև

ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունների մասին, որոնցով հոկտեմբերի 27-ի հետ էին համեմատում իրավիճակը, Արաքս Մելքոնյանն ասաց․ «Պետք է ելակետային տվյալները համապատասխանեին․ խոսողները նման փաստարկ չեն ներկայացրել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությանը՝ Արաքս Մելքոնյանն ասաց․ «Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, որ ոչ պրոֆեսիոնալ։ Ոստիկանության ցայտնոտային վարքագծի հետևանք էր, քանի որ կառավարել հավաքը պետք է կարողանալ։ Մեր դիտարկմամբ՝ վերջին բոլոր տարիներին ոստիկանությունը չի կարողանում պատշաճ հաղորդակցություն տանել հավաքի մասնակիցների հետ։ Եվ ասել, որ իրավաչափ էր առաջին հինգ, վերջին հինգ նռնակները, մնացածը, ես սա խնդրահարույց եմ գնահատում։ Սա նաև ոստիկանության նկատմամբ վերահսկողության հարց է։ Նրանք պետք է հիմնավորեն, որ այս իրավիճակում անփոխարինելի էր հատուկ միջոցի կիրառումը»։

Աղբյուրը՝ https://www.aravot.am/2024/06/19/1427724/

INTERESTING POSTS