Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտնեց, որ 2024 թվականի ապրիլի 22-ին իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնի անհետացումների դեպքերը։
Ավելի վաղ, 2024թ. մարտի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավապաշտպան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ ներկայացրել էր նաև այլընտրանքային զեկույց: Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։
«Մեր զեկույցում ներկայացվել են շեշտադրումներ դեռևս 2016, 2020, 2021, 2022 թվականների պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք գործել է ադրբեջանական կողմը, և որոնք կատարվել են ատելության խոսքի հիման վրա։ Հատուկ ընդգծվել է նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին, ինչի պատճառով գրանցվել են ահասարսուռ հանցագործություններ։ Ադրբեջանը դարձել է սանձարձակ հիմնականում անպատժելիության պատճառով։ Զեկույցում անդրադարձել էինք նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրա հետևանքներին, տեղի հայ բնակիչների իրավունքների համատարած խախտումներին, նրանց նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքի դրվագներին»,- ասաց Մելքոնյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ եզրահանգումներում կան կարևոր շեշտադրումներ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ։ Նշվել է արտադատական սպանությունների հանգամանքի, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի տարբեր դրսևորումների մասին, որոնք կարմիր թելով անցել են մասնագիտացված կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր զեկույցներում։
«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն փաստել է հանցագործություն կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը և, հղում կատարելով տեսագրություններին, արձանագրել է այնպիսի սահմռկեցուցիչ հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ, ողջ մարդկանց գլխատումները, դիակապտությունները, ռազմագերիների նկատմամբ բռնությունների տարբեր դրսևորումները։ Հանցագործներից շատերին մենք արդեն իդենտիֆիկացրել ենք այդ տեսանյութերից, սակայն Ադրբեջանում տակավին գործում է տոտալ անպատժելիության մթնոլորտը, ինչը հաստատել է նաև ՄԱԿ-ի վերոհիշյալ կոմիտեն»,- հայտնեց Մելքոնյանը։
Աղբյուրը՝
Մանվել Մարգարյան
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։