ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է մեղադրյալի պաշտպան՝ ԻՊԱՍ փաստաբան Անահիտ Մկրտչյանի միջնորդությունը՝ նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակ կատարված հանցանքը նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին։
Միջնորդությունը ներկայացվել էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացու կողմից կատարված հանցանքի՝ զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու համար նախկին քրեական օրենսգրքով նախատեսվում էր պատիժ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկման ձևով /361-րդ հոդվածի 7-րդ մաս/, իսկ նոր քրեական օրենսգիրքով պատիժն ավելի մեղմ է՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում /525-րդ հոդվածի 5-րդ մաս/։
Հետևաբար, գործում է արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրության հետադարձ ուժով կիրառման սկզբունքը:
Արդյունքում, դատարանի կողմից մեղադրյալի արարքը նոր օրենքին համապատասխանեցնելու և այն առանձնապես ծանր հանցանքի փոխարեն ծանր հանցանք դիտարկելու պայմաններում, մեղադրյալն իրավունք է ստացել միջնորդելու, որպեսզի իր նկատմամբ կիրառվի դատաքննության հատուկ կարգ՝ համաձայնեցման վարույթ։
Այս միջնորդությունը ևս բավարարվել է դատարանի կողմից և կիրառվել է համաձայնության վարույթ, և դատարանը դատավճռով հաստատել է ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի՝ «Համաձայնություն է ձեռք բերվել ազատազրկման ձևով՝ 5 տարի ժամկետով պատժի վերաբերյալ և քննարկելով ամբաստանյալի կողմից պատիժը կրելու նպատակահարմարության հարցը /ներկայումս հանդիսանում է պայմանագրային զինծառայող/՝ կողմերը համաձայնության են եկել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում՝ սահմանելով երեք 3 տարի ժամկետով
փորձաշրջան»։
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի