Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
ՀՀ վարչական դատարանը բավարարել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ շահառուի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անվավեր ճանաչելով փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին որոշումը։
Այսպես քաղաքացին հայցադիմումով հայտնել է, որ քաղաքապետարանի 06.12.2022թ. ծանուցման համաձայն Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ իր կողմից հարկային պարտավորություն չկատարելու արդյունքում գոյացած պարտքի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով: Արդյունքում 2023թ. մայիսի 12-ին հայցվորը ստացել է Երևանի քաղաքապետարանի 26.12.2022թ. փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին որոշումը, որի համաձայն իր կողմից պարտավորության ծագման պահին գործող գույքահարկի մաին օրենքով սահմանված փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները չկատարելու համար հայցվորից հօգուտ Երևան համայնքի բյուջեի ենթակա է բռնագանձման 821.437 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ 2023թ. ապրիլի 8-ին հայցվորը Երևանի քաղաքապետարանից ստացել էր ևս մեկ ծանուցմուն այն մասին, որ քաղաքապետարանում հարուցվել է նույնական վարչական վարույթ իր կողմից հարկային պարտավորություն չկատարելու արդյունքում գոյացած պարտքի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումաների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայցվորը փաստարկել է, որ տրանսպորտային միջոցն օրենքի ուժով պետք է համարել խոտանված և ըստ այդմ հայցվորի վրա չէր կարող դրվել գույքահարկ վճարելու պարտականություն, քանի որ հայցվորին առաջադրվել է գույքահարկի գծով պարտավորություն 2012-2022թթ. համար, իսկ այդ տրանսպորտային միջոցը 19.12.2013թ.-ից ժամանակավորապես հանվել է հաշվառումից, ուստի մինչև 2021թ. հունվարի 1-ը գործող Գույքահարկի մասին ՀՀ օրենքով նախատեսված որոշակի հիմքով պարտավորություն չէր կարող առաջադրվել:
Դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետրանը՝ որպես պատասխանող կողմ՝ կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, չի ապացուցել իր կողմից կայացված որոշման ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները։ Իսկ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով, դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանողը:
Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով Դատարանը գտել է, որ փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին 26.12.2022թ. որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:
Մանրամասները՝ այստեղ։
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի