Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների որակավորման քննության ընդհանուր կարգի վերաբերյալ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի հանրային քննարկումների և ընդունման գործընթացը և ընդունված կարգավորումները, ինչպես նաև իրականացրել է դրանց հիման վրա դատավորների թեկնածուների որակավորման ստուգումների դիտորդություն՝ վերհանելով պրակտիկայում առկա խնդիրները։ Ուսումնասիրության և դիտորդության արդյունքներն ամփոփվել են զեկույցում։
Այսպես, օրենքի՝ մինչ 2022 թվականի դեկտեմբերի 23-ը գործող կարգավորումներով՝ ՀՀ-ում գործում էր դատավորների թեկնածուների որակավորման քննության ընդհանուր կարգը, ինչը ընդգրկում էր գրավոր քննություն, որին հաջորդում էր հոգեբանական թեստավորումը, այնուհետև՝ հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի փուլը հաղթահարած թեկնածուները ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում առնվազն յոթ ամիս, բայց ոչ ավելի, քան 10 ամիս ժամանակահատվածով:
2022 թվականին Արդարադատության նախարարության կողմից շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը հետագայում ԱԺ-ում ենթարկվել է էական լրացումների, այդ թվում՝ ներառելով ամբողջությամբ նոր դրույթներ, ներառյալ՝ դատավորների թեկնածուների ցուցակի որակավորման ստուգման հատուկ կարգով համալրման վերաբերյալ։ Նախագիծն ընդունվել է առանց հանրային քննարկումների անցկացման, ինչպես նաև նպատակահարմարության ու արդյունավետության գնահատման։
Ուսումնասիրությունը ցույց տվել, որ թեև հատուկ կարգով դատավորների թեկնածուների որակավորման ստուգումը նախատեսվել է որպես լրացուցիչ գործիքակազմ, 2023թ․ այն գործարկվել է առավել հաճախ, քան ընդհանուր ընթացակարգով որակավորման ստուգումը․ հատուկ ընթացակարգով անց է կացվել 7 որակավորման ստուգում, մինչդեռ ընդհանուր ընթացակարգով՝ միայն երկուսը։
Ըստ կարգավորումների՝ հատուկ կարգով որակավորման ստուգման արդյունքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում առանց Արդարադատության ակադեմիայում ուսումնառության։ Թեև օրենքով նախատեսվել է հատուկ կարգով որակավորման ստուգման էական բարդությունը, սակայն Ակադեմիայում կրթություն ստանալու անհրաժեշտությունը նման կերպ չի բացառվում և այն շրջանցելը որևէ ողջամիտ բացատրություն չի ստացել։
Ավելին, հատուկ կարգով որակավորման ստուգման շրջանակներում չեն փոփոխվել դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները:
Դատական օրենսգրքի փոփոխությամբ դատավորների որակավորման ստուգման շրջանակներում թեկնածուների հոգեբանական թեստավորման փուլը վերացվեց, ինչպես նաև դիտարկված բոլոր դեպքերում հարցազրույցի փուլում ներգրավված չէր հոգեբան։
Հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված են Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան մասնագիտացման մեկ անդամ, Դատական դեպարտամենտի և Արդարադատության նախարարության մեկական ներկայացուցիչներ, ինչը հակասում է Դատական օրենսգրքի կարգավորմանը, ըստ որի՝ գնահատման հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված են համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր և երկու իրավաբան անդամ։
Որակավորման ստուգման հատուկ ընթացակարգով Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023թ․ ընտրվել են 28 դատավորի թեկնածուներ, որոնցից 3-ն ստացել են բացասական բարեվարքության եզրակացություն:
Վերը նշված խնդիրները սույն զեկույցի շրջանակներում ենթարկվել են համապարփակ վերլուծության և՛ նախկին, և՛ ներկա կարգավորումների համադրությամբ և ուսումնասիրությամբ, որի արդյունքում ԻՊԱՍ-ի կողմից ներկայացվել են նաև դատավորների թեկնածուների որակավորման քննություններին վերաբերող օրենսդրական և պրակտիկ դաշտը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված ինչպես գործադիր այնպես էլ դատական իշխանության մարմիններին։
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։