Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար
Մարտի 21-22-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների համար:

Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը և Աշխեն Դաշյանը:
Ներկայացվել են մարդու իրավունքների և վարչարարության ընդհանուր սկզբունքները, վարչական վարույթի առանձնահատկությունները, հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Քննարկվել են գույքային իրավունքների պաշտպանության և պետության պոզիտիվ պարտականությունների փոխհատվելիությունը վարչական վարույթում, անչափահասների մասնակցությամբ վարույթների առանձնահատկությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների իրավունքների ապահովումը վարչական վարույթում թեմաները։
Դասընթացի շրջանակում ՀՀ վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանի կողմից ներկայացվել և քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության վիճարկման դատական պրակտիկան։
Դասընթացները կրում են պարբերական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացների շարքն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և