Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագերի շահառուների ցանկը։
Ավելի վաղը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Արցախից բռնի տեղահանված անձանց անվճար իրավաբանական աջակցության տրամադրման ընթացքում արձանագրած խնդիրների հիման վրա ՀՀ կառավարությանը ցանկը վերանայելու և ընդլայնելու առաջարկություն էր արել։
Կազմակերպությունը մասնավորապես առաջարկել էր՝
1. Վերանայել և վերացնել ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2023 թվականի N 1957-Լ որոշմամբ և 12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ որոշմամբ նախատեսված աջակցությունների համար սահմանված իմպերատիվ արգելքը՝ ՀՀ տարածքում հաշվառված լինելու մասով՝ երաշխավորելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց կարիքներով և խոցելիությամբ պայմանավորված աջակցությունը:
2. Վերանայել 12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ որոշմամբ նախատեսված աջակցության համար սահմանված իմպերատիվ արգելքը՝ ՀՀ-ում սեփականության իրավունքով գույք ունենալու մասով՝ սահմանելով կացարանի համար հատուցման կարիքների գնահատման այլ չափանիշներ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով դիմումատուների հանգամանքների անհատական գնահատում:
3. Անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո հնարավորություն ստեղծել ՀՀ տարածքում հաշվառված լինելու կամ ՀՀ-ում սեփականության իրավունքով գույք ունենալու հիմքով ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2023 թվականի N 1957-Լ որոշմամբ և 12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ որոշմամբ նախատեսված աջակցությունների շահառու չհանդիսացած անձանց համար՝ վերստին ներկայացնել դիմումներ՝ աջակցության ծրագրերից օգտվելու համար:
ԳՓոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում։
100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
1․ Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
2․ Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։
Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
1․Ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։
2․ Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
3․ Դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։
4․ Ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։
Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝ որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել, դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը, աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար, շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը