Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատարանը բավարարել է ԻՊԱՍ երկու բողոքը՝ ընդդեմ Եռաբլուրում զոհվածների ծնողների գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ-ին թվով երկու բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի՝ Եռաբլուրում զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ Ոստիկանության ծառայողների բռնի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ 

Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ին, Դատախազությունը ոստիկանների նկատմամբ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշում էր կայացրել։ Իսկ ավելի ուշ էլ՝ նույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչը կայացրել էր որոշում քրեական վարությը կարճելու մասին։ 

ԻՊԱՍ-ն այս երկու որոշումների դեմ ներկայացրել էր բողոք, որոնք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշուներով օրերս բավարարվել են։

Այսպես, առաջին՝ զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքի գործով, Հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ քրեական վարույթով չի իրականացվել լրիվ և արդյունավետ նախաքննություն և հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարելու մասին որոշումը ոչ բավարար պատճառաբանված վարութային ակտ է և դրա արդյունքում խախտվել են քրեական վարույթով տուժողների իրավունքներն ու ազատությունները։ Դատարանը պարտավորեցրել է վերացնել նշված որոշումը։

Երկրորդ՝ դեպքի առթիվ քրեական գործը կարճելու որոշման դեմ բողոքի առնչությամբ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանն ընդգծել է, որ վարույթի կարճման որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմինը ծանրակշիռ դեր է հատկացրել միայն դեպքին ներգրավված Ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ միևնույն ժամանակ պատշաճ գնահատական չենթարկելով ոչ միայն ոստիկանության աշխատակիցների և տուժողների ու վկաների ցուցմունքներում, այլև հենց ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներում առկա հակասությունները։ Դատարանը պարտավորեցրել է վերացնել քրեական վարույթը կարճելու մասին որոշումը։ 

Հիշեցնենք, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում 2022թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթը հարուցվել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա։

Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի,  2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ տարածքից բռնության գործադրմամբ բերման էին ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել