Փաստաբանների հարկային բեռի ավելացումը հանգեցնելու է արդարադատության մատչելիության իրավունքի խախտումների․ ԻՊԱՍ նախագահ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է փաստաբանական ծառայությունների հարկային բեռի ավելացում ենթադրող օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը։ Ավելի վաղ, ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից […]