ԻՊԱՍ-ն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մրցութային կարգով ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում։ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները, նախատեսվում է Խորհրդի առաջին նիստն անցկացնել փետրվար ամսին: Խորհրդի կազմում ընտրվել են նաև հետևյալ կազմակերպությունները՝ · Եվրասիա համագործակցության հիմնադրամ; · Կանանց ռեսուրսային կենտրոն; · Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ; · Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; · Խաղաղության երկխոսություն; · Իրավաբանների հայկական ասոցիացիա;